ԱՄՆ Պետդեպարտամենտը ծրագրում է 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին հատկացնել 88 միլիոն դոլար 29.03.2022 . Վրաստան
ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին նախատեսվում է հատկացնել 88 մլն դոլար։ Փաստաթուղթը հրապարակում է Պետդեպարտամենտը։ «ԱՄՆ օգնությունը կնպաստի Վրաստանի ժողովրդավարական, տնտեսական զարգացմանը, եվրատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կամրապնդի նրա ճկունությունը՝ դիմակայելու Կրեմլի վնասակար ազդեցությանը։ Ֆինանսավորումը կամրապնդի ինստիտուցիոնալ վերահսկողության և հավասարակշռության սկզբունքը և օրենքի գերակայությունը, կաջակցի Վրաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված ժողովրդավարական և տնտեսական զարգացման…
