Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայաթափում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է: «Ի դեպ, սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող…
