Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ և ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ քաղաքապետի՝ «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների…
