Վերացնե՛լ ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքը Հայտարարություն
Վրաստանի համար ՀՀ քաղաքացի անցանկալի անձանց անուններն ավելանում են շատ արագ տեմպերով: Այսօր արդեն մեր տեղեկություններով Վրաստանի տարածք չեն կարող մուտք գործել մեկ տասնյակից ավելի մտավորականներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Առավել ցավալի է այն փաստը, որ անցանկալի անձ ճանաչվածների մի պատկառելի մասը ծնունդով կամ արմատներով Սամցխե-Ջավախք տարածաշրջանից են: Նրանց շարքերում չկա ոչ մի հանցագործ…
