Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան այցելել է Ախալքալաք
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում էր։ Նա հանդիպում է ունեցել հայության հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։ Հանձնակատարը նաև եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ապա առաջնորդարանում հանդիպում ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ։ Զարեհ Սինանյանը նաև այցելել «Jnews» լրատվական կայքի խմբագրություն և Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական…
