ԱՄՆ-ի Հայկական Կազմակերպությունների Հայտարարությունը Վրաստանի Իրադարձությունների Շուրջ
Հայ ազգի արժանավոր զավակ Միքայել Ավագյանի՝ Ախալքալակի Բուղաշեն գյուղում տեղադրված հուշարձանը առիթ է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետությունը իր մարդատյաց, արատավոր և սադրիչ քաղաքականության մեջ ներքաշի այժմ էլ հարևան Վրաստանում ապրող իր հայրենակիցներին՝ հրահրելով ազգամիջյան անկայունություն: Վրաստանի խորհրդարանի առջև կայացած հանրահավաքում նրանք պահանջ են դրել ապամոնտաժել արցախյան ազատամարտի մասնակից մեր հայրենակցի հուշարձանը՝ ներկայացնելով նրան որպես Վրաստանի…
