Սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորը անցավ Ախալցխայի փողոցներով (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 15֊ին` Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր Ուխտի Խաչերթ դեպի Սազել գյուղի Սուրբ Սարգիս Եկեղեցի։ Խաչերթն առաջնորդում էր Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը։ Խաչերթը մեկնարկեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից ուղեկցությամբ ձիավորի, ով մարմնավորում էր երանելի Սուրբ Սարգսին։ Այս Խաչերթն Ախալցխայում տեղի էր ունենում…
