Վրացիներն ուզում են Գումբուրդոյի հայկական եկեղեցին ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան կխոչընդոտի. Տեր Տաթեւ
Վրացական իշխանությունները Գումբուրդոյի հայկական եկեղեցին ցանկանում են որպես պատմամշակութային արժեք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան խոչընդոտ կհանդիսանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ` Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։ Նրա խոսքով, վրացական կողմը պնդում է, որ ոսկորները հողի մակարդակի վրա են թաղվել, իսկ շինարարական աշխատանքների արդյունքում այդ մակարդակը պիտի իջնի, եւ…
