Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ին միանալուն. հարցում
Գրենլանդիան այս կամ այն կերպ վերահսկողության տակ առնելու՝ Դոնալդ Թրամփի կրկնվող հայտարարություններն անհանգստություն են առաջացրել ամբողջ Եվրոպայում: Եվրամիությունը խստացնում է իր պաշտոնական դիրքորոշումը Թրամփի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը չի բացառել անհրաժեշտության դեպքում ռազմական ուժի կիրառումը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ…
