Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքում առկա խնդիրները

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքում առկա խնդիրները

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքում առկա խնդիրները, միջազգային թեմաները և իրավիճակը տարածաշրջանում:    Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են նաև միջազգային առավել արդիական թեմաներն ու իրավիճակը տարածաշրջանում, դրա զարգացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան հարձակումներ են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան հարձակումներ են իրականացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի Ուկրաինային սահմանակից Կուրսկի և Բրյանսկի շրջաններում խոցել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք, շաբաթ օրն էլ ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվային մոտենալիս: Նույն օրը Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի շրջանում ուկրաինական հարվածներից զոհվել է խաղաղ բնակիչ, ևս 6-ը վիրավորվել են։ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի…

Read More
Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցություն այլևս չկա. Կամիշին

Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցություն այլևս չկա. Կամիշին

Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցություն այլևս չկա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինական երկաթուղու վարչության պետ Ալեքսանդր Կամիշինը: Նա տեղեկացրել է, որ հաջողությամբ Ուկրաինա են վերադարձել չորս մեքենավարները, որոնք ստիպված են եղել Բելառուսի տարածքում 23 օր մնալ։ Պաշտոնյան շնորհակալություն է հայտնել բելառուս երկաթուղայիններին՝ «մարդկային վերաբերմունքի համար»:

Read More
Նիդերլանդներում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը

Նիդերլանդներում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը

Նիդերանդների քաղաքական մայրաքաղաքում՝ Հաագայում, տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը: Մարդու իրավունքների և մարդասիրական կազմակերպությունների, ինչպիսիք են Amnesty International-ը, Save the Children-ը և Doctors Without Borders-ը, տվյալներով՝ Հաագայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 100.000 մարդ՝ տարեցներից մինչև  երիտասարդներ։ Ցուցարարները կոչ են արել կառավարությանը դադարեցնել աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական արշավին: Կարմիր…

Read More
ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ԱԺ պատգամավորները Ֆրանսիայում կարևորել են խաղաղության պայմանագրի կնքման համար միջազգային երաշխիքների տրամադրումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ։   «Քննարկման ընթացքում…

Read More
Որոշակի դրական մթնոլորտ կա. Միրզոյանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի մասին

Որոշակի դրական մթնոլորտ կա. Միրզոյանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի մասին

2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ընդգծեց՝ այս առումով 2024-ին ևս քայլեր արվել են: «Գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև: Սա ասում եմ՝ ցույց տալու, որ այստեղ որոշակի դրական մթնոլորտ կա, և…

Read More
Ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք է տրվում. խնդիրները լուծելով առաջ ենք գնում. Աննա Ժամակոչյան

Ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք է տրվում. խնդիրները լուծելով առաջ ենք գնում. Աննա Ժամակոչյան

Ընդհանուր առմամբ Կառավարությունն աշխատում է հումանիտար կայանում, ինչպես նաև Գորիսի տրիաժ (տեսակավորման) կենտրոնում, մեր նախարարության գործառույթները իրականացնում ենք երկու վայրերում էլ: Այդ մասին «Լուրերին» ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը: «Նախ մեր գործընկերների հետ դիմավորում ենք քաղաքացիներին: Նրանց անցնում են հաշվառման կետերով. նրանց ընդհանուր հաշվառում է իրականացվում, և անձի իդենտիֆիկացիա են անցնում և ընդհանուր…

Read More
Բրյուսելում կայացել է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստը

Բրյուսելում կայացել է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստը

Հանդիպումից հետո Իրակլի Ղարիբաշվիլին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ջոզեֆ Բորելն իր խոսքում կենտրոնացել է Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված 12 կետերի իրականացման վրա և նշել, որ Եվրամիությանն անդամակցելը արժանիքների վրա հիմնված գործընթաց է։ Նա նաև նշել…

Read More
Ամենախնդրահարույցը տարածքների և անվտանգության երաշխիքների հարցն է․ Զելենսկի

Ամենախնդրահարույցը տարածքների և անվտանգության երաշխիքների հարցն է․ Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ սպասում են Ռուսաստանում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակության ազդանշաններին։ «Դրանցից կախված են մեր հետագա քայլերը: Եթե ամեն ինչ լավ լինի, հնարավոր է՝ շատ շուտով հանդիպենք ամերիկյան պատվիրակության հետ»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ եթե հասկանան, որ գլոբալ և արագ որոշումներ կայացնելու հնարավորություն կա, ապա բանակցությունները կանցնեն բարձրաստիճան մակարդակով: «Մենք աջակցում…

Read More
Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա

Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա

Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնում է Հունգարիա։ Այցի շրջանակում նախատեսվում է միջկառավարական համաձայնագրի ստորագրում՝ ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին: Ավելի վաղ Դարչիաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Լոնդոնում մասնակցել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Վրաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Թբիլիսին փորձում է պաշտպանել իր ինքնիշխանությունը և…

Read More
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագրին

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել էր «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների…

Read More
ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարևորել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության քայլերը

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարևորել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության քայլերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է…

Read More
Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ պետք է ապացուցեն, որ ԵՄ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում

Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ պետք է ապացուցեն, որ ԵՄ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում

Եվրամիությունը պարտավորեցրել է օտարերկրյա գազի մատակարարներին հաստատել, որ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում։ Փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայից և Ադրբեջանից արտահանողներին։ Նրանք պետք է գազի ոչ ռուսական ծագման ապացույցներ ներկայացնեն Բուլղարիայի սահմանի կոմպրեսորային կայաններից մեկի՝ «Ստրանջա-1/Մալկոչլար»-ի միջոցով։  Մոտակայքում է գտնվում «Ստրանջա-2/Մալկոչլար» կայանը, որը հանդիսանում է «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի ցամաքային շարունակությունը, որով ավելի վաղ ռուսական…

Read More
Երկաթուղային վթար Գերմանիայի հարավում. կան զոհեր և վիրավորներ

Երկաթուղային վթար Գերմանիայի հարավում. կան զոհեր և վիրավորներ

Գերմանիայի դաշնային Բավարիա նահանգում գնացքի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 30-ը՝ հայտնում է BBC-ն։ Երկհարկանի գնացքը, որում եղել է մոտ 60 մարդ, դուրս է եկել գծերից, վագոններից մի քանիսը շրջվել են: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ գնացքում նաև դպրոցականներ են եղել։ Շրջանը հայտնի վայր է դահուկորդների և արշավների սիրահարների համար: Տեղում իրականացվում են…

Read More
Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Միացյալ Թագավորության թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար։ «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր ուղերձի համար։ Ուրախ եմ, որ Դուք ընդունում եք հայ-բրիտանական հարաբերություններում դրական դինամիկան: Ես ակնկալում եմ զարգացնելու մեր առկա համագործակցությունը և աջակցությունը Հայաստանին՝ իրացնելու…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը մարզիկներին տրամադրել է 52 560 լարի ֆինանսական աջակցություն

Ախալցխայի քաղաքապետարանը մարզիկներին տրամադրել է 52 560 լարի ֆինանսական աջակցություն

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել մունիցիպալիտետի հաջողակ մարզիկներին և մարզական թիմերին։ 2026 թվականի ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետում գրանցված հաջողակ մարզիկներին, նրանց մարզիչներին, ինչպես նաև տարբեր մարզաձևերում հաղթանակներ գրանցած թիմերին տրամադրվել է ընդհանուր 52 560 լարի ֆինանսական աջակցություն։ Ծրագրի նպատակն է խրախուսել մարզիկներին, բարձրացնել երիտասարդների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան տարբեր մարզաձևերի նկատմամբ, ինչպես նաև նպաստել առողջ…

Read More
2018-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. Փաշինյան
		11.11.2022 . Արցախ

2018-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. Փաշինյան 11.11.2022 . Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ բանակցությունների ընթացքում իր արտաբերած ցանկացած նախադասության ԼՂ իշխանությունը տեղյակ է: «ԼՂ նախագահի հետ այս ընթացքում մենք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել և ունենում, ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք: Ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անել` 2018 թ.-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ…

Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
		25.01.2024 news Ախալցխա, Հոգեւոր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.01.2024 news Ախալցխա, Հոգեւոր

Հունվարի 26-ին, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախատոնակը։ Նախատոնակի ավարտին ներկաներին կբաժանենք ավանդական աղի բլիթները։ Սկիզբը ժամերգության ժամը 18:00 Սիրով սպասում ենք բոլորիդ։

Read More
Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային: Գերագույն դատարանի նախկին նախագահի օգտին է քվեարկել 140 պատգամավոր, 6-ը դեմ է արտահայտվել, ևս 53-ը չի մասնակցել քվեարկությանը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 199 խորհրդարանականի ձայների երկու երրորդը։ Նոր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի 19-ին: Անդրաշ Բական Հունգարիայի Գերագույն դատարանը գլխավորել է 2009-2011 թվականներին: Նա պաշտոնանկ է արվել նախկին…

Read More
Բաքվում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ Կիևում Ադրբեջանի դեսպանության վրա հարվածի պատճառով

Բաքվում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ Կիևում Ադրբեջանի դեսպանության վրա հարվածի պատճառով

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հանձնել:    Նոյեմբերի14-ին Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը և դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքը, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան: Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հրթիռային նման…

Read More
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Իրանը չի ցանկանում իր զորքն այլ երկիր մտցնել․ Լիբանանն ու «Հըզբոլլահ» շարժումն ի վիճակի են իրենց ինքնուրույնաբար պաշտպանել․ Լիբանանը մեծ փորձ ունի՝ հաշվի առնելով նախորդ պատերազմները, «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նա Իսրայելին ուղղված իրանական հարվածները հաջողված է համարել, իսկ իսրայելական հակահրթիռային «երկաթե գմբեթը»՝ «ձախողված»։ Ջալալին համոզմունք է հայտնել,…

Read More
Զելենսկին Ուկրաինայում ընտրության մասին կարող է հայտարարել փետրվարի 24-ին. FT

Զելենսկին Ուկրաինայում ընտրության մասին կարող է հայտարարել փետրվարի 24-ին. FT

Վոլոդիմիր Զելենսկին նախագահական ընտրության և ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հանրաքվեի մասին կարող է հայտարարել փետրվարի 24-ին։ Այդ մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ երկու քվեարկությունն էլ նախատեսված է մինչև մայիսի 15-ը։ РБК-Украина-ն էլ, հղում անելով Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ Ուկրաինան չի հայտարարի ընտրության մասին, քանի…

Read More
Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները

Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան: Բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ հրադադարի շուրջ դիվանագիտական ջանքերն արդյունք կտան: Իսրայելի պաշտպանության բանակից էլ հայտնել են, որ ժամեր առաջ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85…

Read More
«Երեկոյան Զրույց» Էդուարդ Այվազյանի հետ

«Երեկոյան Զրույց» Էդուարդ Այվազյանի հետ

«Երեկոյան Զրույց» Ջավախքի քաղաքական, հասարակական գործիր, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝Էդուարդ Այվազյանի հետ։ Հաղորդման հիմնական թեման Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցելությունն է Ջավախք։ Անդրադարձ է կատարվում նաեւ Ջավախքի համար 2019թ․ հունիսին ԱՄՆ-ում տեղի ունեցած թելեթոն դրամահավաքին եւ իրականացվելիք ծրագրերին։

Read More
Սոֆո Խորգուանին դիմում է կրթության նախարարին և Նինոծմինդայի քաղաքապետին և կոչ անում ստեղծել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններ

Սոֆո Խորգուանին դիմում է կրթության նախարարին և Նինոծմինդայի քաղաքապետին և կոչ անում ստեղծել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն չի ստեղծվել, սակայն իրական անհրաժեշտություն կա։ Հաշվի առնելով տեղի բնակչության շահերը և քաղաքապետարանի զարգացման հնարավորությունները՝ հորդորում եմ ժամանակին միջոցներ ձեռնարկել մասնագիտական ​​ուսումնական հաստատություն ստեղծելու համար, — այսպես է դիմում մարդու իրավունքների պաշտպան Սոփո Խորգուանին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիին։ Նրա խոսքով, 2020…

Read More
Վերին Լարսի անցակետում ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ

Վերին Լարսի անցակետում ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ

Ինչպես տեղեկացրել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։ Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները…

Read More
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է պնդել, որ այն միանա ԵԱՏՄ-ին․ Պուտին

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է պնդել, որ այն միանա ԵԱՏՄ-ին․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է պնդել, որ այն միանա Եվրասիական տնտեսական միությանը։    «Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանը, Հայաստանի խնդրանքով է պնդել, որ այն միանա Եվրասիական տնտեսական միությանը՝ հաշվի առնելով, որ մի շարք տնտեսական ցուցանիշներով Հայաստանը լիովին չէր տեղավորվում ընդհանուր պատկերում», — ասել է Պուտինը ՏԱՍՍ-ի կողմից առաջատար միջազգային…

Read More
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Բլինքենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Թուրքիա: Անկարայում նա հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարածաշրջանային սերտ համագործակցությունը և ընդհանուր շահագրգռվածությունը՝ աջակցելու Սիրիայում իշխանության անցմանը «հաշվետու և ներառական կառավարության»:   Բլինքենը կարևորել է Սիրիայում մարդու…

Read More
ԵԽԽՎ նախագահը մի քանի երկրի հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԵԽԽՎ նախագահը մի քանի երկրի հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը այն երկրների շարքում են, որոնց ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը դատապարտել է քաղբանտարկյալներ ունենալու համար և կոչ է արել ազատ արձակել նրանց։ «Միայն այս տարի ես բազմիցս դատապարտել եմ Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիրներ Օսման Քավալայի (Թուրքիա), Վլադիմիր Կարա-Մուրզայի (Ռուսաստան), Մարիա Կոլեսնիկովայի և Ալես Բելյացկու (Բելառուս) ազատազրկումը։ Քաղբանտարկյալների և իրավապաշտպանների…

Read More