Վրաստանի խորհրդարանի նախագահ դարձավ Արչիլ Տալակաձեն

Վրաստանի խորհրդարանի նախագահ դարձավ Արչիլ Տալակաձեն

Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ դարձավ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակաձեն: Այսօրվա նիստում  իր թեկնածության օգտին քվեարկեց 94 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունները` «Ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան» բոյկոտել են քվեարկությունը: Տալակվաձեն քվեարկության ավարտին շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին `իրենց աջակցության եւ վստահության համար: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է վրացական խորհրդարանի նախագահ դառնալը», — ասել է Տալկվաձեն:

Read More
ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ․ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ԵՐԿՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐ

ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ․ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ԵՐԿՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐ

Վրաստանում հունիսի 20-ին ծայր առած դրամատիկ դեպքերը՝ Վրաստանում ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրմամբ և ռուս-վրացական էսկալացիայի նոր մակարդակով ըստ որոշ գնահատականների՝ պատահական չէ և  արդեն իսկ վերածվում է ընդհանուր տարածաշրջանային խնդրի՝ որպես մի ընդհանուր շղթայի օղակ։ ԱՄՆ-Իրան, ռուս-վրացական  լարվածություններ և հայաստանա-ադրբեջանական սառեցված հակամարտություն։ Նշված խնդրի շուրջ զրուցել ենք Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։…

Read More
Իվանիշվիլի. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով

Իվանիշվիլի. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով

2020 թ. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, զրոյական մուտքի արգելքով: Այս մասին րոպեներ առաջ  հայտարարեց  իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին ճեպազրույցի ժամանակ:

Read More
ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք

ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք

Հաշվի առնելով ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ ս.թ. հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և…

Read More
Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ադիգենի

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ադիգենի

Սալոմե Զուրաբիշվիլին Աբասթումանիի վերականգման կենտրոնում  անցկացրել է հանդիպում նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուսումնասիրեց Աբասթումանիում նոր վերանորոգման կենտրոնի շինարարական աշխատանքները, ծծմբի ավազանները, Ռեմերտի կամուրջը, նոր Զարզման եւ ծանոթացավ Աբասթումանիի մշակութային ժառանգության հուշարձանների վերանորոգման աշխատանքներին։ Այնուհետեւ Զուրաբիշվիլին ուսումնասիրեց  Ուդե գյուղում Անթիմոզ Իվերիելիի անվան վանքի մառանները, իսկ Սբ․ Նինոյի անվան…

Read More
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան’ը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել…

Read More
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցակցումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։ Կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։ Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի…

Read More
Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ

Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ

Aliq. ge-գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Ալիք Մեդիա

Read More
ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի խորհդարանի փոխնախագահի հետ

ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի խորհդարանի փոխնախագահի հետ

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։ Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշեց, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության…

Read More
Վրաստանը՝ խաղից դուրս. Ռուսաստանը միանում է Բաքու-Թբիլիսի-Կարսին

Վրաստանը՝ խաղից դուրս. Ռուսաստանը միանում է Բաքու-Թբիլիսի-Կարսին

Aliq.ge-Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»: Անկարայում հուշագրի ստորագրմանը պաշտոնական Թբիլիսիից ոչ ոք չի մասնակցել: Վրաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Վրաստանի տարածքը բեռներ տեղափոխելու համար, ու այս ամենի համաձայնությունը ձեռք են բերում Վրաստանի…

Read More
Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Aliq.ge-Հայա վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին՝ ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկ տարին՝ անցկացրեց հերթական մամուլի ասուլիսը։ Ասուլիսը մեկնարկեց ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։ Փաշինյանի հարյուր փաստը ներառում էր ընթացիկ տարվա բյուջետային եկամուտների գերակատարման ցուցանիշը, աշխատատեղերի ստվերից դուրս բերումը, աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ ծավալած պայքարը և այլն։ «Իհարկե, այս փաստերը սպառիչ չեն, մենք կարող էինք…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև

Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ…

Read More
ՀՀ դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ

ՀՀ դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ

Ապրիլի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան’ը հանդիպում ունեցավ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։ Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տնտեսական հարցերի, մասնավորապես անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։ Դեսպան Սադոյանը շոշափեց նաև…

Read More
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հայտարարությունը Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցածի վերաբերյալ

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հայտարարությունը Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցածի վերաբերյալ

Վրաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների և Վրաստանում  Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական  իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ Վրաստանի Հայ Համայնքի դիմումը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երկար տարիների ընթացքում Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ապրիլի 23-24-ին Վրաստանի hայ hամայնքը ավանդական կերպով բողոքի գործողություններ է անցկացնում՝ Թուրքիային կոչ անելով ճանաչել 1915-23թթ․ կատարած հանցագործությունը։…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լուիզա Վինտոնի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լուիզա Վինտոնի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնի հետ։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող տարբեր ծրագրերի մասին։ Դեսպան Սադոյանը հետաքրքրվել է, թե Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակն ինչպիսի ծրագրեր է իրականացնում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Լուիզա Վինտոնն իր հերթին խոսել է գրասենյակի գործունեության և սպասվելիք նախագծերի…

Read More
Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի խորհրդարանը վերջնականապես չեղարկեց դպրոցներում ավարտական քննությունների անցկացումը

Վրաստանի հանրային դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ընդունվել է խորհրդարանում: Տվյալ օրինագծին աջակցել է 80 պատգամավոր, իսկ ութ պատգամավոր դեմ է քվեարկել: Քննությունների չեղարկման օրինագիծը Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստին քվեարկության է դուրս բերվել երկրորդ անգամ, քանզի ապրիլի 5-ի օրինագծի ընդունման համար ձայները չեն բավարարել:  

Read More
Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին

Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին

Ապրիլի 4-ին Վրաստանում ՀՀդեսպան Ռուբեն Սադոյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպան Ժի Յանչիին։ Այս մասին տողեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյաֆ էջից։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-չինական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի դեսպանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը՝ նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցերի շուրջ։

Read More
Փորձնական ռեժիմում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով, Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը

Փորձնական ռեժիմում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով, Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը

Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով: Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստային ռեժիմում: Ախալքալաքիի երկաթուղու կայարանի տարածքում, հետխորհրդային 1520մմ-անոց երկաթգիծը միանում է եվրոպական 1435-անոց երկաթգծին: Մայրուղու վրա ուղևորատար երթուղու նշանակումը նախատեսվում է ընթացիկ տարում, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Ուղևորատար…

Read More
Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Գուրիայի տարածաշրջանի վարչական կենտրոն Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նախ հետաքրքրվել է հայ համայնքին հուզող խնդիրներով և խոստացել հնարավորության ողջ սահմաններում լուծում տալ դրանց։ Դեսպան Սադոյանը ծանոթացել է Օզուրգեթիի Սբ. Սահակ Պարթև կիրակնօրյա դպրոցի վերանրոգման աշխատանքներին և իր խոսքում առանձնակի կարևորությամբ շեշտել վերջինիս նշանակությունը համայնքի…

Read More
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը:…

Read More
Արարատ Միրզոյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է…

Read More
«Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք». Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի նախագահին

«Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք». Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի նախագահին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը: Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ,…

Read More
Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Tert.am-Կայունությունն ու խաղաղությունը պարտադիր նախապայման է, որ զարգանա երկու երկրի միջև տնտեսությունը, որ մենք խորացնենք տնտեսական համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Մեր տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, և կարևոր է, որ իմանանք, որ այժմ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որ դրանց լուծումը պետք…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

News.am-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը այս պահին Ծիծաեռնակաբերդի հուշահամալիրում  հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Վրաստանի նախագահին ուղեկցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նշենք, որ նա Հայաստան է ժամանել այսօր…

Read More
Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի…

Read More
Պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ նախագահն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

Պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ նախագահն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձեւավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը եւ սկիզբ…

Read More
Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Մարտի 7-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից Ախալցխա ժամանած մի շարք հեռուստադիտողների հետ: Հանդիպման գլխավոր նպատակը մարդկանց կարծիքները իմանալն էր հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի աշխատանքների վերաբերյալ, որոնց հիման վրա հանրային հեռուստաընկերությունը մտադիր է անցկացնել փոփոխություններ հեռարձակման ծրագրում: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ նախ հանրային հեռուստաընկերությունը…

Read More