Թբիլիսիում կայացավ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը
Հունվարի 21-ին Թբիլիսիի Քաղաքային խորհրդի սրահում կայացավ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց մեծ արվեստագետի համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը կոչված է գեղագիտության լեզվով ժողովուրդներին և մասնավորապես` հայ ու վրաց, միմյանց կապելու բարի…
