«Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով

«Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով

Վրաստանում «Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով։ Սոցցանցից օգտվողները գրում են, որ կամ ընդհանրապես ինտերնետ չեն ստանում, կամ կարող են կապվել միայն երկար ուշացումով։ Ինչպես հայտնել են «Մագթի» ընկերությանը, այս փուլում իրենք գիտեն, որ վնասը գլոբալ է, և աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ։

Read More
Սլովակիայում ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը

Սլովակիայում ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը

Սլովակիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: 20 քաղաքի բնակիչներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քաղաքականության դեմ։   Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Բրատիսլավայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 60 հազարի: Ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը՝ մեղադրելով նրան ռուսամետ քաղաքականության համար։   Վարչապետը, սակայն, պնդել է, որ «օտարերկրյա ուժերը» ցանկանում են…

Read More
Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու՝ Վրաստանի պատրաստակամությունը։ «Մենք շահագրգռված ենք հարաբերությունների վերականգնմամբ, և ավելին, մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը։ Մենք ցանկանում ենք դա անել կոնկրետ ճանապարհային քարտեզի օգնությամբ»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ ունեն ընդհանուր…

Read More
Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: Հարց — Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ՝…

Read More
Թբիլիսիում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին

Թբիլիսիում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին

Հունվարի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Մենակատար՝ ճանաչված երգչուհի, երգահան Արփի Ալտոյի (Արփինե Տեր-Պետրոսյան) նորովի մատուցմամբ և վրաց երաժիշտներ՝ Լուկա Թոփուրիայի, Դավիդ Գոգիսվանիձեի, Գիորգի Կապանաձեի նվագակցությամբ, հնչեցին հռչակավոր շանսոնյեի սիրված երգերից։ Համերգի մեկնարկին ցուցադրվեց տեսանյութ, որը պատրաստել էր Հայաստանի…

Read More
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կհամաձայնեն վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կհամաձայնեն վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հունվարի 24-ին նախատեսել է հաստատել Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության խորհրդի բանաձևը: «Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանություններին, որ նրանք չեն կարող ճնշել ընդդիմության ձայները կամ սահմանափակել խոսքի ազատությունը առանց հետևանքների»,- նախաձեռնությունը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: ԵՀ-ն բացատրել…

Read More
Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Կոբախիձե

Թբիլիսին նպատակ ունի ակտիվացնելու Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Կոբախիձե

Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին ստորագրվել է չորս փաստաթուղթ արտաքին քաղաքականության, ծովային տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում:   Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել մամուլի ասուլիսով: «Պարո՛ն նախագահ, դուք առաջնորդ եք, ով օրինակ է մեզ համար։ Դուք պաշտպանում եք ձեր ժողովրդի և պետության…

Read More
Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք գործնական քայլեր իրականացնելու և տարածաշրջանում համագործակցությանը նպաստելու հարցում»,- ասել է Կոբախիձեն: Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ասել էր, որ անհրաժեշտության…

Read More
Նախատեսվում է Կոբախիձեի այցը Բաքու

Նախատեսվում է Կոբախիձեի այցը Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակում Բաքվում տեղի կունենա Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները։ Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձին հանդիպումն Իլհամ Ալիևի հետ, որից հետո կողմերը հանդես կգան լրատվամիջոցների համար համատեղ…

Read More
Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում կիրակի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել, լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետը։ «Նրանք  մեղադրվում են վարչական իրավախախտումների՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցուցաբերելու համար», — ասել է Իրակլի Ջեբուաձեն: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցում իրավիճակը սրվել է, երբ Թբիլիսիից ժամանած ընդդիմադիր «Կոալիցիա…

Read More
ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը

ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը

Լեհաստանը ներկայացրել է ԵՄ Խորհրդում գործողությունների ծրագիրը, ըստ որի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև Հարավային Կովկասում կայունության հաստատումը: «Վարշավան ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,- ասված է փաստաթղթում։ Նշվում է, որ Լեհաստանը ջանքեր է գործադրելու այդ թվում Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ:

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է գիշերել նախագահական պալատում

Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է գիշերել նախագահական պալատում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Կավելաշվիլու երդման արարողությանն ընդառաջ գիշերելու է նախագահական պալատում։ «Ողջունում եմ ձեզ «Օրբելիանի» պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերն այստեղ կանցկացնեմ։ Վաղը՝ 10։00-ին, սպասում եմ ձեզ «Օրբելիանի» պալատի մոտ, հենց այստեղից կպատմեմ՝ ինչպիսին կլինի վաղվա օրը»,- ասել է նա։

Read More
Նախագահի երդմնակալությունից հետո իրավիճակի սրում չեմ սպասում. Կոբախիձե

Նախագահի երդմնակալությունից հետո իրավիճակի սրում չեմ սպասում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի սպասում իրավիճակի սրում դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։ Նա բացառել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի լքի նախագահական նստավայրը, քանի որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-15 տարվա ազատազրկմամբ։ Կոբախիձեն նշել է, որ իշխանության պարտքն է նախազգուշացնել Զուրաբիշվիլուն այդ մասին՝ խուսափելու նրան հարկադրաբար նստավայրից դուրս…

Read More
Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է. Զուրաբիշվիլու ելույթը՝ Եվրախորհրդարանում

Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է. Զուրաբիշվիլու ելույթը՝ Եվրախորհրդարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ելութ է ունեցել Եվրախորհրդարանում և ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը: Նա հայտարարել է, որ շարունակելու է աջակցել երկրում բողոքի ցույցերին, միաժամանակ զգուշացնելով եվրոպացի պատգամավորներին, որ Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է։ Ստրասբուրգում կայացած իր ելույթում Զուրաբիշվիլին ասել է, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա իրեն «նվաստացնել», քանի որ Վրաստանի իշխող կուսակցությունը «ոտնահարում…

Read More
Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում արգելված է կցասայլերով և կիսակցորդներով երթեւեկությունը

Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում արգելված է կցասայլերով և կիսակցորդներով երթեւեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) միջազգայնորեն կարևոր Խաշուրի-Ախալցխա-Վալեի մայրուղիի վրա կցորդների և կիսակցորդների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է: Սեփական տեղեկությունների համաձայն՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Read More
Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է. Կոբախիձե

Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է. Կոբախիձե

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ «Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն է», — ասել է նա: Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը կարող է միանալ Եվրամիությանը։ Միջազգային…

Read More
Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի նպատակներից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ «Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն են: Մնացած ամեն ինչ կարող է քննարկվել»,- ասել է նա: Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը…

Read More
Ելիսեյան պալատը հայտնել է, թե ինչի մասին է Մակրոնը զրուցել Իվանիշվիլու հետ

Ելիսեյան պալատը հայտնել է, թե ինչի մասին է Մակրոնը զրուցել Իվանիշվիլու հետ

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը Էմանուել Մակրոնի և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու հեռախոսազրույցի մանրամասներ է հրապարակել: Ելիսեյան պալատը նշել է, որ զանգի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահինն է։ «Ֆրանսիայի նախագահը սեփական նախաձեռնությամբ զրույցել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ պարոն Բիձինա Իվանիշվիլու հետ։ Նա դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչներին ահաբեկելը, ինչպես նաև խաղաղ ցուցարարների և…

Read More
Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Թբիլիսիում տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին։ Նրանց միջև բախումներ են սկսվել։ Լրատվամիջոցները հայտնում են առաջին ձերբակալությունների մասին։ Ապամոնտաժվել են բարիկադներն ու հեռացվել մեքենաները, որոնցով ցուցարարները փակել էին Թբիլիսիի փողոցները։  Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել 2024 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները։ Նա նոյեմբերի 19-ին ընտրակեղծիքների վերաբերյալ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հորդորել քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների արդյունքների դեմ։ Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմությունը շարունակում է…

Read More
ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի 18-19-ը ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա ԵՄ-ին կոչ է արել սովորել ուժի լեզուն, եթե կառույցը ցանկանում է հավակնել աշխարհաքաղաքական դերակատարման։ «Այս մասին քննարկում կլինի, և հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան, իսկ եթե ոչ,…

Read More
Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Անկարան մերժել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու խնդրանքը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար: Պաշտոնյաները հաստատել են, որ Իսրայելի իշխանությունները հարցում են ներկայացրել, որպեսզի Հերցոգի ինքնաթիռը հատի Թուրքիայի օդային տարածքը, սակայն Թուրքիայի իշխանությունները մերժել են այն։ Շաբաթ օրը Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը համաժողովին՝ պատճառաբանելով «անվտանգության հետ կապված մտահոգությունները»,…

Read More
Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա ակցիան

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա ակցիան

Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական ​​համալսարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության 24-ժամյա բողոքի ցույցը: Ընդդիմությունը հրաժարվում է ընդունել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները։ Ակցիայի մասնակիցները համալսարանի առաջին շենքի մոտ վրաններ են տեղադրել։ Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները…

Read More
Երկու ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի որսի 12 դեպք

Երկու ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի որսի 12 դեպք

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները չվող թռչունների որսի սեզոնի բացումից հետո երկու ամսվա ընթացքում հայտնաբերել են ապօրինի որսի 400 դեպք։ Դրանցից 12-ը Սամցխե-Ջավախքում են։ Հայտնաբերված խախտումներից 382-ը արգելված զենքի տեսակների կամ մեթոդներով որսի փաստեր են։ «Ապօրինի որսի ամենաշատ դեպքերը՝ 96, գրանցվել են Սամեգրելո-Վերին Սվանեթիում։ Իմերեթիում հայտնաբերվել է 91 խախտում, Շիդա Քարթլիում՝ 58, Մցխեթա-Մթիանեթիում՝ 46, Քվեմո Քարթլիում՝…

Read More
COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե

COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ «Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին, որն անցկացվում է Բաքվում։ Սա կարևոր հանգրվան է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեր գործընկերների հետ քննարկեցինք կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները և դրանց արդյունավետ լուծումները կայուն ապագայի համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել…

Read More
Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները

Բաքվում COP-29-ի շրջանակում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Վրացական կողմի տվյալով՝ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը քննարկել են կլիմայական համաժողովի և երկկողմ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր։   «Ղեկավարներն ընդգծել են տարբեր ոլորտներում հաջող գործակցությունը և համատեղ նախագծերի դերը Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման հարցում»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։  …

Read More
Ախալցխայում  բասկետբոլի և սեղանի թենիս մարզաձեւերում մրցանակներ ստացան Սազելի և Փոքր Փամաջ  գյուղերի դպրոցները

Ախալցխայում բասկետբոլի և սեղանի թենիս մարզաձեւերում մրցանակներ ստացան Սազելի և Փոքր Փամաջ գյուղերի դպրոցները

Այս անգամ Ախալցխայի քաղաքապետարանի հանրային դպրոցների աշակերտները մրցվել են բասկետբոլի և սեղանի թենիս մարզաձեւերում: Բասկետբոլում տղաների մեջ տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ 1-ին տեղ – Ախալցխայի թիվ 5 հանրային ​​դպրոց 2-րդ տեղ – Վալե քաղաքի թիվ 1 հանրային դպրոց։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել աղջիկների միջև՝ 1-ին տեղ – Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոց 2-րդ տեղ…

Read More
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ

Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ

Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է անցկացնում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ: Հանրահավաքը կազմակերպել են «Միասնություն. ազգային շարժում», «Կոալիցիան՝ հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» ուժերը: Լրատվամիջոցների տվյալով՝ իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Նշվում է, որ ցուցարարները երթ կանցկացնեն Թբիլիսիի փողոցներով՝ «Ոչ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն հայտարարել է, որ իրենց նպատակն…

Read More
Երկրաշարժ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում

Երկրաշարժ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում

Նոյեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը…

Read More
Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեն: «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում նրա համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կնպաստի խաղաղությանն աշխարհում և մեր տարածաշրջանում, ինչպես նաև կապահովի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերբեռնումը»,-գրել է Կոբախիձեն X-ի իր էջում։

Read More