ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի հանրային հեռուստաալիքի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը և տարածաշրջանային զարգացումներին: «Մենք շատ լավատեսորեն ենք վերաբերվում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի համատեղ հայտարարությանը։ Վերջերս հանդիպել եմ նախարարների, ինչպես նաև այդ երկրների ղեկավարների հետ տարբեր առիթներով։ Կարծում ենք, որ դա շատ լավ նորություն է։ Մենք…
