Լեհաստանի և Բալթյան երկրների նախագահները Կիևում են՝ քննարկելու Ուկրաինային նյութական աջակցության հարցը
Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները մեկնել են Կիև՝ քննարկելու Ուկրաինային նյութական աջակցություն ցույց տալու հարցը։ Այդ մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կաբինետի ղեկավար Պավել Շրոտը։ Նրա խոսքով՝ չորս երկրի ղեկավարները Կիև են գնացել «Ուկրաինային նախատեսվող խորհրդանշական, քաղաքական, ինչպես նաև նյութական աջակցության շուրջ բանակցությունների»։ Պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին՝ Շրոտը…
