Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», հայտարարություն են տարածել, որում նշված է. «Մարտի 28-ին Արցախում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։…
