Անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե կանցկացվի ռուսական զորքերի հեռացումից հետո. Պոդոլյակ
Ուկրաինայի անվտանգության մասին պայմանագիրը կներկայացվի հանրաքվեի, որի ընթացակարգը կսկսվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Որպեսզի Անվտանգության պայմանագիրը ճիշտ ամրագրվի միջազգային իրավունքում, այնտեղ պետք է լինի հետևյալ ընթացակարգը՝ հանրաքվե Ուկրաինայում, որից հետո՝ դրա վավերացում երաշխավորող երկրների խորհրդարանների և Գերագույն ռադայի կողմից»,- ասել է…
