Ընթանում է Աբասթումանը շրջանցիկ ճանապարհին կապող ճանապարհային հանգույցի կառուցումը

Ընթանում է Աբասթումանը շրջանցիկ ճանապարհին կապող ճանապարհային հանգույցի կառուցումը default

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի շինարարության շրջանակներում ներկայումս ընթանում է հանգստավայրը շրջանցիկ ճանապարհին կապող ճանապարհային հանգույցի կառուցումը։

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհը 16 կմ երկարություն ունի և Բաղդաթ-Աբասթուման կապող ճանապարհի շարունակությունն է։ Նախագծի շրջանակներում արդեն կառուցվել են 3 նոր կամուրջներ և 368 մետրանոց թունել։

Նախագիծը զգալիորեն կբարելավի հանգստավայրի էկոլոգիական վիճակը և կնպաստի դրա եզակի միջավայրի պահպանմանը։ Բացի այդ, նոր ճանապարհը կապահովի երկու շրջանների միջև անվտանգ և հարմարավետ կապ։