Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլա Ծիկլաուրին մասնակցել է նահանգապետի աշխատակազմում կայացած աշխատանքային հանդիպմանը:
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին հանդիպման ժամանակ ամփոփեց մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ երկարաժամկետ զարգացման փաստաթղթերի վերաբերյալ ներկայացումները: Ուշադրության կենտրոնում էին աշխատանքային փաստաթղթերում ներառվելիք վերջնական մանրամասները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսված նախագծերի ժամանակին և որակյալ իրականացումը:
Նահանգապետի աշխատակազմում կայացած հանդիպմանը ներկա էին նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, նահանգապետի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, նահանգապետի աշխատակազմի ղեկավար Վախթանգ Մերաբիշվիլին, տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն և տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն:
