Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Ազմանա, Պտենա և Կորխ գյուղերի հանրային դպրոցներում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։
Ազմանա գյուղի դպրոցում կատարվում են շենքի ներքին և արտաքին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կառուցվում է դպրոցի բակի նոր ցանկապատը։
Պտենա գյուղի հանրային դպրոցում իրականացվում է ջեռուցման համակարգի տեղադրում, որը կստեղծի ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ ուսումնական գործընթացի կազմակերպման համար։
Կորխի հանրային դպրոցում փոխարինվում է շենքի տանիքը, վերանորոգվում են դահլիճը և շենքի ճակատային հատվածը՝ բարելավելով կրթական հաստատության ընդհանուր ենթակառուցվածքներն ու արտաքին տեսքը։
Նախագծի ավարտից հետո երեք դպրոցների աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն լիովին բարեկարգ, անվտանգ և ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական միջավայրում։
Ծրագիրն իրականացվում է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմում է 314 347 լարի։
