Ախալցխայի մունիցիպալիտետում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները։
Ծրագրի շրջանակում Կլդե գյուղում կառուցվել է եկեղեցի տանող մուտքի ճանապարհը, իսկ Միքելծմինդա և Ծիրա գյուղերի ներքին ճանապարհներին իրականացվել է բետոնե սալահատակի տեղադրում՝ բարելավելով բնակիչների տեղաշարժի պայմաններն ու ապահովելով ավելի հարմարավետ երթևեկություն։
Նախագծերն ընտրվել են բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ բնակավայրերում անցկացված ընդհանուր ժողովների ընթացքում ձայների մեծամասնությամբ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ծրագրի համայնքահեն բնույթը։
Միաժամանակ, «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում նաև Սվիրի, Բոգա, Ծուղրուտ, Մինաձե, Փերսա, Թղեմլանա, Ագարա, Գուրկելի, Ջուլղա, Ծինուբան, Աբաթխև, Սազել, Խակ, Ղուլալիս, Մեծ Պամաջ և Օրալ գյուղերում, որտեղ ներքին ճանապարհներին տեղադրվում է բետոնե սալահատակ։
Ծրագրի իրականացումը նպաստում է գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը, բնակիչների կյանքի որակի բարելավմանը և համայնքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդմանը։
