Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ծիսական տունը շահագործման է հանձնվել ամբողջական վերակառուցումից հետո

Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ծիսական տունը շահագործման է հանձնվել ամբողջական վերակառուցումից հետո

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Վարևան գյուղում ծանոթացել են ավարտված ծիսական տան վերակառուցման նախագծին։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են համայնքի բնակիչների կարիքներից և առաջնահերթություններից ելնելով՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից և լիարժեք պայմաններ համայնքային կարևոր միջոցառումների կազմակերպման համար։

Նախագծի շրջանակում իրականացվել է շենքի ամբողջական վերակառուցում և այն համալրվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և ֆունկցիոնալ միջավայր։

Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվել է տեղական բյուջեի միջոցներով, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմել է 489 677 լարի։

Ծրագրի իրականացումը ևս մեկ կարևոր քայլ է Ախալքալաքի մունիցիպալիտետում համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կյանքի որակի բարելավման ուղղությամբ։