Վրաստանի քննչական ծառայությունը բացահայտել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված մսամթերքի վաճառքի փաստը

Վրաստանի քննչական ծառայությունը բացահայտել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված մսամթերքի վաճառքի փաստը

Վրաստանի քննչական ծառայությունը բացահայտել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր մսամթերքի վաճառքի փաստը։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հրապարակել է այս մասին տեղեկատվություն։

Ըստ նրանց՝ մեղադրյալը օտարերկրյա քաղաքացուց գնել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված մսամթերք, որը պահել է Թբիլիսիի սառնարանային տնտեսություններից մեկում և աստիճանաբար տեղափոխել իր սեփական մսի խանութ՝ վաճառքի համար։

«Վրաստանի դատախազության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեկ անձի քրեական պատասխանատվության է ենթարկել առողջության համար վտանգավոր ապրանքներ վաճառելու փաստի համար։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը օտարերկրյա քաղաքացուց գնել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված ապրանքներ, որոնք պահել է Թբիլիսիի սառնարանային պահեստներից մեկում և աստիճանաբար տեղափոխել իր սեփական մսի խանութ՝ վաճառքի համար։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրյալին պատկանող խանութից և սառնարանային պահեստից որպես ապացույց առգրավել է մեծ քանակությամբ ժամկետանց ապրանքներ», — ասվում է տեղեկատվության մեջ։