Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրուտ գյուղում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, և իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։
Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին և իրականացվող աշխատանքների ընթացքին։
Քաղաքապետը հանդիպել է տուժած ընտանիքի անդամների հետ, լսել նրանց մտահոգությունները և վստահեցրել, որ քաղաքապետարանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու և բնակիչների բնականոն տեղաշարժը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ երեկ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով գյուղի ձորակը դուրս է եկել իր հունից՝ հեղեղելով հարակից տարածքները, վնասելով ներքին ճանապարհը և զգալիորեն դժվարացնելով տվյալ հատվածում բնակվող ընտանիքի տեղաշարժը։
