Ախալցխայում անցկացվեց վետերան ֆուտբոլիստների տարածաշրջանային մրցաշարը

Ախալցխայում անցկացվեց վետերան ֆուտբոլիստների տարածաշրջանային մրցաշարը

Ախալցխայում կայացավ վետերան ֆուտբոլիստների տարածաշրջանային «Վետերանների գավաթ» մրցաշարը, որին մասնակցեցին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետները ներկայացնող թիմերը։

Մրցաշարին ներկա էր Ախալցխայի քաղաքապետ Վարլամ ծիկլաուրին, ինչպես նաև նահանգապետի վարչակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և բազմաթիվ ֆուտբոլասերներ։

Լարված և հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Ախալցխայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ասպինձայի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվեց Նինոծմինդայի թիմը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, դիպլոմներով և դրամական մրցանակներով։

Մրցաշարը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից և անցկացվել վետերան մարզիկ, Ախալցխայի պատվավոր քաղաքացի Կախա Կախաձեի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։

Մրցաշարի նպատակն էր խթանել սպորտն ու առողջ ապրելակերպը, նպաստել ֆուտբոլի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել մարզական համագործակցությունն ու բարեկամական կապերը տարածաշրջանի մունիցիպալիտետների միջև։