Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղը նոր ճանապարհով կմիանա կենտրոնական մայրուղուն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացել են Կիրովական գյուղում իրականացվող ներքին ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։
Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ճանապարհահատվածի ամբողջական վերանորոգում, ասֆալտապատում, ինչպես նաև կոյուղու համակարգի կառուցում և բարելավում՝ ապահովելով բնակիչների համար ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր։
Նախագծի շրջանակում կվերականգնվի և կբարեկարգվի շուրջ 780 մետր երկարությամբ ճանապարհահատվածը, որը Կիրովական գյուղը կմիացնի կենտրոնական մայրուղուն՝ զգալիորեն բարելավելով տեղաշարժի պայմաններն ու բարձրացնելով տրանսպորտային հասանելիությունը։
Ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար և կնպաստի բնակիչների առօրյա կյանքի որակի բարելավմանը։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 980 000 լարի։
