Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած լավ հարաբերությունների ֆոնին դժգոհ է, որ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական զորավարժությունների է մասնակցում։ Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները ոչ միայն ծախսատար են, և ծախսերի զգալի մասը, ինչպես միշտ, հոգում է ԱՄՆ-ը, այլև «լիովին անտեղի և թշնամական» ազդանշան են ուղարկում…
