«Ուպիր» անօդաչու թռչող սարքերի գործարանի գլխավոր տնօրենը վիրավորվել է մեքենայի պայթյունի հետևանքով
Ռուսաստանում պայթեցվել է «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության տնօրեն Վլադիմիր Տկաչուկի մեքենան՝ հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Տկաչուկի «Մերսեդեսը», ըստ տեղեկությունների, պայթեցվել է Եկատերինբուրգում։ Նա ծանր վիրավորվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մահացել է մեքենայի վարորդը: Դեպքի հանգամանքները քննվում են։ Տկաչուկը ղեկավարում էր «Ուպիր» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որոնք ռուսական զորքերն ակտիվորեն օգտագործում են…
