Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին, նահանգապետի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն այցելել են Ախալցխա քաղաքի Թաղաշվիլիի և հարակից փողոցների բնակիչների համար կառուցված նոր հրապարակ և ժամանակակից չափանիշներին համապատասխանող մինի մարզադաշտ։
Ավարտված ծրագրի շրջանակներում տարածքում ստեղծվել են երեխաների համար ժամանցային ատրակցիոններ, ինչպես նաև մարզական ենթակառուցվածքներ՝ բնակիչների ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար։
Այցի ընթացքում Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին երիտասարդներին որպես նվեր տրամադրել է նաև մարզական անհրաժեշտ պարագաներ։
Նոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա տարածքի բնակիչներին ունենալ բարեկարգ, անվտանգ և ժամանակակից պայմաններով ժամանցի ու սպորտի տարածք։
Ծրագիրն իրականացվել է պետական և տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 329 400 լարի։
