Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է շախմատի փառատոնի հաղթող մասնակիցներին

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է շախմատի փառատոնի հաղթող մասնակիցներին

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է շախմատի փառատոնի հաղթող մասնակիցներին՝ մաղթելով նրանց նոր հաջողություններ։

Եռօրյա փառատոնին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի շուրջ 100 շախմատիստ։ Մրցաշարի արդյունքներով հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվել են գավաթներ, վկայականներ, մեդալներ և դրամական մրցանակներ։

Մասնակիցներին պարգևատրել են նաև Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, ինչպես նաև շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչները։

Շախմատի փառատոնը համատեղ կազմակերպել են Ախալցխայի քաղաքապետարանը, Սպորտային միությունը, Վրաստանի շախմատի ֆեդերացիան և Սամցխե-Ջավախքի շախմատի ֆեդերացիան։