Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի, վարչական միավորների ներկայացուցիչների, քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը, առողջապահական և սոցիալական ծրագրերը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնակչության կարիքներին, վարչական միավորներում առկա մարտահրավերներին և դրանց ժամանակին ու արդյունավետ արձագանքման ուղիներին։ Քննարկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Ռուբեն Կարապետյանը և Գիորգի Մելիքիձեն, պետական ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին, ինչպես նաև սակրեբուլոյի նախագահի տեղակալներ Դավիթ Տաբատաձեն և Բեսիկ Բլիաձեն։
