Ախալքալաքի 19 գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության համակարգեր

Ախալքալաքի 19 գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության համակարգեր

Ախալքալաքի մունիցիպալիտետում «Գյուղական աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից է գյուղերում արտաքին լուսավորության համակարգերի վերականգնումը և նոր էլեկտրական ցանցերի տեղադրումը։

Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի 19 գյուղերում իրականացվում են արտաքին լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ։

Նախագծերն իրականացվում են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։

Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 879 755 լարի։