Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում ակտիվորեն ընթանում են հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները։
Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն քաղաքապետի տեղակալ Դավիթ Պապաշվիլիի հետ այցելել է Նիջգորի և ծանոթացել իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է դպրոցի շենքի վերանորոգում, լրացուցիչ դասասենյակների կահավորում և ջեռուցման համակարգի կազմակերպում։
Վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 141 504 լարի։
Աշխատանքներն այս պահին ակտիվ փուլում են և նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում։
