Իոսեբ Ալիբեգաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ

Իոսեբ Ալիբեգաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել մունիցիպալիտետի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և սակրեբուլոյի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքները, ինչպես նաև առկա մարտահրավերներին ժամանակին արձագանքելու և դրանց լուծման արդյունավետ ուղիները։

Կողմերը կարևորել են տեղական ինքնակառավարման և պետական մարմինների միջև արդյունավետ, համակարգված և սերտ համագործակցությունը՝ մունիցիպալիտետի զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացման և բնակչության խնդիրների լուծման նպատակով։

Այս փուլում Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով։

Աշխատանքային հանդիպումից հետո Իոսեբ Ալիբեգաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է մունիցիպալիտետի տարբեր հատվածներ և ծանոթացել իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։

Հանդիպմանը մասնակցել են պետական ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն, Սերգի Մուշկուդիանին և Վախթանգ Մերաբիշվիլին, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, ինչպես նաև քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի տեղակալները։