Նոնա Գափրինդաշվիլին սեպտեմբերի 25-ին կայցելի Ախալցխա

Նոնա Գափրինդաշվիլին սեպտեմբերի 25-ին կայցելի Ախալցխա

Սեպտեմբերի 25-ին Ախալցխա կայցելի վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ Նոնա Գափրինդաշվիլին։

Երիտասարդները հնարավորություն կունենան անձամբ հանդիպելու անվանի շախմատիստուհուն, զրուցելու նրա հետ, ինչպես նաև ներկա գտնվելու գլխավոր շոու-միջոցառմանը՝ «Նոնան ընդդեմ թիմի»։

Նոնա Գափրինդաշվիլիի անունը վրացական և համաշխարհային շախմատի պատմության անբաժանելի մասն է։ Նրա մարզական ուղին, բազմաթիվ հաղթանակներն ու շախմատին նվիրվածությունը ոգեշնչման աղբյուր են դարձել տարբեր սերունդների համար։

Միջոցառումը կանցկացվի Ախալցխայի բերդում և կմեկնարկի ժամը 13:00-ին։