Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
