Ասպինձայի մունիցիպալիտետում քննարկվել են ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը
Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին՝ Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի հետ համատեղ, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և սակրեբուլոյի անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքներն ու առկա մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խնդիրների ժամանակին լուծման ուղիներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և…
