Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ
Ախալցխա քաղաքի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքին ծանոթացել և իրականացվող ծրագրի շուրջ քննարկում է անցկացրել Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ։ Նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոնի և արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման աշխատանքներն իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը։…
