Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնում մեկնարկել է նոր թատերաշրջանը։ Սեզոնի բացումը տեղի է ունեցել Նինո Նակաշիձեի ստեղծագործության հիման վրա՝ ռեժիսոր Գեգա Քուրցիկիձեի բեմադրած «Ուղու և Թեթի» ներկայացմամբ։
Պրեմիերային ներկա է եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։ Նա շնորհավորել է թատրոնի անձնակազմին նոր թատերաշրջանի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Նոր թատերաշրջանի մեկնարկից հետո Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը ներկայացումներ կանցկացնի ամեն շաբաթ։
Թատրոնի գործունեությունը ֆինանսապես աջակցում են Վրաստանի մշակույթի նախարարությունը և Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը։
