Ախալցխայի քաղաքապետարանը կրթաթոշակներ է տրամադրում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետարանը կրթաթոշակներ է տրամադրում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետարանը մեկնարկում է կրթաթոշակների տրամադրման գործընթացը՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված «Ախալցխայի քաղաքապետի կրթաթոշակներ գերազանց ուսանողների համար» ենթածրագրի շրջանակներում։

Կրթաթոշակը նախատեսված է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի այն գերազանցիկ ուսանողների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին։

Կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է՝

  •  լինի Վրաստանի քաղաքացի,
  • դիմումը ներկայացնելու պահին առնվազն վերջին 6 ամիսը գրանցված լինի Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում,
  • սովորի բակալավրիատի կրթական ծրագրով,
  • կիսամյակի ընթացքում բոլոր առարկաներից ունենա առնվազն 97 միավոր՝ հավաքած կրեդիտների հիման վրա,
  • ունենա ակտիվ ուսանողի կարգավիճակ։

Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • բանկային տվյալները,
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրված ակադեմիական առաջադիմության քաղվածքը՝ տվյալ կիսամյակում հանձնած առարկաների և գնահատականների վերաբերյալ,
  • Ախալցխայի մունիցիպալիտետում գրանցված լինելու մասին քաղվածքը,
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրված փաստաթուղթ՝ ուսանողի ակտիվ ակադեմիական կարգավիճակի վերաբերյալ։

Դիմումներն ընդունվում են 2026 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ Ախալցխայի քաղաքապետարանում։

Հասցե՝ Ախալցխա, Կոստավայի փողոց, N18։