Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում կառուցվում է երիտասարդական կենտրոն

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում կառուցվում է երիտասարդական կենտրոն

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակառուցվածքների և վերահսկողության ծառայությունների ղեկավարները ծանոթացել են Ալաթուման գյուղում երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախագծով նախատեսվում է շենքի ամբողջական վերակառուցում և հարակից տարածքի բարեկարգում։

Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 345 000 լարի։