Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակառուցվածքների և վերահսկողության ծառայությունների ղեկավարները ծանոթացել են Կոթելիա գյուղում հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Նախագծով նախատեսվում է կառուցել բացօթյա տաղավար, տեղադրել մանկական ժամանցային ատրակցիոններ, բարեկարգել և կանաչապատել տարածքը, սալարկել հետիոտնային արահետները, տեղադրել արտաքին լուսավորության համակարգ և հրապարակը համալրել անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
Նախագիծն իրականացվում է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 240 980 լարի։
