Ախալքալաքում հանդիսավորությամբ նշվել է «Ախալքալաքոբա 2026»-ը

Ախալքալաքում հանդիսավորությամբ նշվել է «Ախալքալաքոբա 2026»-ը

Սեպտեմբերի 14-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում հանդիսավորությամբ նշվել է «Ախալքալաքոբա 2026» պետական տոնը։

Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհավորել են բնակչությանը տոնի առթիվ։

Տոնական միջոցառումները կազմակերպվել են Ախալքալաքի կենտրոնական այգում և հարակից տարածքում՝ ներառելով մշակութային, մարզական և ժամանցային բազմաբնույթ ծրագրեր։

Օրվա ընթացքում ներկայացվել են ազգագրական անկյուններ, կազմակերպվել է տեղական արտադրանքի և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ երեխաների համար նախատեսվել են տարբեր ժամանցային միջոցառումներ։

Տոնական ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նաև տեղական ֆոլկլորային համույթների համերգը։

Միջոցառմանը մասնակցել են պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, մունիցիպալիտետների քաղաքապետեր, տարածաշրջանային վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։