Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։

Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Լուկա Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ նրա գործունեության ընթացքում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերին։