Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը

Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը


ԱՄՆ — ն պաշտոնապես ավարտել է Իրաքից զորքերի դուրսբերումը, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, հաստատել է Պենտագոնը: «Էրբիլի ավիաբազայից կոալիցիոն զորքերի և տեխնիկայի դուրսբերումը նշանավորում է ռազմական առաքելության ավարտը, որի ընթացքում Իրաքում ջախջախվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը», — ասված է ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Վաշինգտոնում ակնկալում են, որ այժմ իրաքյան ուժերը կգլխավորեն երկրի անվտանգության ապահովմանն ուղղված և ԻՊ-ի մնացորդներին զսպելու հետագա ջանքերը: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը հավատարիմ կմնա ահաբեկչության դեմ պայքարին և կշարունակի աշխատել կոալիցիոն գործընկերների ու Իրաքի հետ՝ տրամադրելով հետախուզական աջակցություն և անցկացնելով համատեղ զորավարժություններ, ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել են 2024 թվականին։ Վերջին տարիներին, Պենտագոնի տվյալներով, Իրաքում տեղակայվել է մոտ 2500 ամերիկացի զինվորական, վերջին ստորաբաժանումները տեղակայվել են Էրբիլում՝ քրդական շրջանում, Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ռազմաբազայում, ինչպես նաև այսպես կոչված «կանաչ գոտում»՝ Բաղդադի կառավարական թաղամասում։