Սեպտեմբերի 10-ին Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Բորժոմիի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլիի, սակրեբուլոյի նախագահ Գիորգի Փերաձեի, պետական ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեի և Վախթանգ Մերաբիշվիլիի, ինչպես նաև Բորժոմիի քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեի հետ միասին, մասնակցել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հանդիպմանը հանրակրթական դպրոցների տնօրենների և ռեսուրս կենտրոնների ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է 2026-2027 ուսումնական տարվա համար նախատեսվող փոփոխություններն ու նորարարությունները, որոնք իրականացվելու են «Ընդհանուր կրթական համակարգի բարեփոխումների ազգային հայեցակարգի» շրջանակներում։
Քննարկման առանցքում են եղել դասագրքերը, ազգային ուսումնական ծրագիրը, արդիականացված առարկայական չափորոշիչները, դպրոցական համազգեստը, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման և աջակցության մեխանիզմները։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, ստանալու լրացուցիչ տեղեկատվություն և ներկայացնելու իրենց տեսակետները։
Հանդիպումները կազմակերպվել են Թբիլիսիում, Ռուսթավիում և Բորժոմիում։ Դրանց մասնակցել են Քվեմո Քարթլիի, Կախեթիի, Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ռեսուրս կենտրոնների ղեկավարները։
