Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերին՝ ընդգծելով դրանց հետագա ամրապնդման և զարգացման կարևորությունը։

Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության շարունակական զարգացմանն առնչվող հարցեր։