Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր։