Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը

Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Զազա Մղեբրիշվիլիի և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է Վարխանի և Զանավի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա կարիքները, տեղացիների համար առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Մունիցիպալիտետի ղեկավարները բնակիչների հետ միասին անդրադարձել են նաև 2027 թվականին նախատեսվող ծրագրերին՝ քննարկելով դրանց իրականացման առաջնահերթությունները։

Բնակչության հետ հանդիպումների նպատակն է տեղում ծանոթանալ գյուղերի խնդիրներին, լսել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները և դրանց հիման վրա պլանավորել հետագա աշխատանքները։