Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է «Աջակցություն երեխաներին» միության կողմից հիմնադրված ցերեկային կենտրոնի նոր տարածքի բացման միջոցառմանը։
Քաղաքապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նոր տարածքի պայմաններին և կենտրոնի ղեկավարին ու շահառուներին հաջողություններ մաղթել՝ ընդգծելով մունիցիպալիտետի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը։
Ցերեկային կենտրոնը ծառայություններ է մատուցում 18 տարին լրացած սահմանափակ կարողություն ունեցող անձանց։ Այստեղ շահառուները զարգացնող տարբեր գործողությունների միջոցով ձեռք են բերում և զարգացնում անհրաժեշտ հմտություններ։
Կենտրոնը նոր տարածքում իր գործունեությունը շարունակում է Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին և Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն։
